Գլխավոր էջ
Շաբաթվա հոդված

Երկրորդ համաշխարհային պատերազմի հետևանքով սկսվեց նոր ժամանակաշրջան, որը բնորոշվում է Եվրոպական բոլոր գաղութատիրական կայսրությունների անկմամբ և երկու գերտերությունների (ԽՍՀՄ և ԱՄՆ) հզորացմամբ։ Լինելով դաշնակիցներ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ՝ ԱՄՆ-ը և ԽՍՀՄ-ը դարձան մրցակիցներ համաշխարհային բեմում և ներքաշվեցին Սառը պատերազմ։ Այսպես էր կոչվում, քանի որ ուղղակի պատերազմի մեջ երկու երկրները չմտան, սակայն այն բնորոշվում էր որպես լրտեսական, քաղաքական և անուղղակի պատերազմ։ Արևմտյան Եվրոպան և Ճապոնիան վերակառուցվեցին համաձայն ամերիկյան Մարշալի պլանի, մինչդեռ կենտրոնական և արևելյան Եվրոպան ընկան ԽՍՀՄ-ի ազդեցության տակ և հիմնականում «Երկաթե վարագույրի» հետևում։ Եվրոպան մասնատվեց ԱՄՆ ղեկավարությամբ Արևմտյան ճամբարի և ԽՍՀՄ-ի ղեկավարությամբ Արևելյան ճամբարի։ Միջազգային հարթակում դաշնակցությունը այս երկու ճամբարրենին փոփոխվում էր արագորեն, որոշ երկրներ փորձեցին զերծ մնալ Սառը պատերազմից Չմիացած երկրների շարժման միջոցով։ Պատերազմի ընթացքում տեղի ունեցավ նաև միջուկային սպառազինությունների մրցավազք այս երկու գերտերությունների միջև, սա մասամբ պատճառ դարձավ, որպեսզի Սառը պատերազմը երբեք չվերածվի «տաք» պատերազմի, քանի որ ԽՍՀՄ-ը և ԱՄՆ-ը ունեին մեծ քանակությամբ սպառազինություն։
Որպես Երկրորդ համաշխարհային պատերազմի արդյունք Դաշնակիցները ձևավորեցին Միավորված ազգերի կազմակերպությունը, որը նման էր Ազգերի լիգային։ Անդամ պետությունները համաձայնվեցին անօրինական համարել պատերազմի ագրեսիան և խուսափեն Երրորդ համաշխարհային պատերազմի բռնկվելուց։ Թուլացած Արևմտյան Եվրոպայի տերությունները որոշեցին ձևավորել Եվրոպական ածուխի և երկաթի միությունը, որը հետագայում վերածվեց Եվրոպական տնտեսական համագործակցության և վերջապես ներկայիս Եվրոպական միության։ Այս մտահղացման սկզբնական նպատակն էր խուսափել ևս մեկ պատերազմից Գերմանիայի և Ֆրանսիայի միջև` ստեղծելով կարևորագույն բնական պաշարների միասնական շուկա։
Պատերազմի վերջում նաև մեծացավ ապագաղութայնացման աստիճանը։ Մեծ տերություններից անկախություն ստացան Հնդկաստանը (Միացյալ Թագավորությունից), Ինդոնեզիան (Նիդերլանդներից), Ֆիլիպինները (ԱՄՆ-ից) և մեծ թվով արաբական երկրներ, սկզբում հատուկ կարգավիճակով և շնորվեցին Ազգերի լիգայի անդամի կարգավիճակ Առաջին համաշխարհային պատերազմից հետո, սակայն որոշները դե ֆակտո անկախ էին նաև դրանից առաջ։ Ենթասահարայի երկրներն անկախացան ավելի դանդաղ։
Երկրորդ համաշխարհային պատերազմի հետևանքով... Ավելին⇒
Նորություններ
Շարունակվող իրադարձություններ՝ Իսրայելա-պաղեստինյան պատերազմ (2023-2024) • Ռուսաստանի ներխուժում Ուկրաինա


- մայիսի 5-ին Սկայպը (լուսանկարում) դադարեցրել է աշխատանքը: 2026 թվականի հունվարին ծառայության օգտատերերի տվյալները կջնջվեն:
- ապրիլի 28-ին Պիրենեյան թերակղզում տեղի է ունեցել էլեկտրաէներգիայի զանգվածային անջատում (լուսանկարում), որն ազդել է Իսպանիայի, Պորտուգալիայի, Անդորրայի և Ֆրանսիայի վրա։
- ապրիլի 26-ին Վանկուվերում փողոցային փառատոնի ժամանակ մեքենայի վրաերթի հետևանքով առնվազն 11 մարդ է զոհվել։
- ապրիլի 26-ին Իրանի Բանդար Աբբաս քաղաքի Շահիդ Ռաջայի նավահանգստում տեղի է ունեցել հզոր պայթյուն, որի հետևանքով զոհվել է առնվազն 36 և տուժել ավելի քան 1000 մարդ։
- ապրիլի 21-ին 88 տարեկանում Սուրբ Մարթայի տուն պապական նստավայրում վախճանվել է Հռոմի պապ Ֆրանցիսկոսը։
- ապրիլի 20-ին Քիշնևում կայացած Եվրոպայի 2025 թվականի առաջնությունում աշխարհամասի չեմպիոն է դարձել ծանրամարտիկ Գարիկ Կարապետյանը, իսկ ապրիլի 21-ին գերծանրքաշայինների պայքարում՝ Վարազդատ Լալայանը։
- ապրիլի 13-ի առավոտյան ռուսական ուժերը երկու բալիստիկ հրթիռ են արձակել Ուկրաինայի Սումի քաղաքի կենտրոնի ուղղությամբ, ինչի հետևանքով զոհվել է 34 մարդ, այդ թվում՝ երկու երեխա, վիրավորվել է 117 մարդ։
- Կոլումբիա շրջան քաղաքապետ Մյուրիել Բաուզերը Ալեքսանդր Օվեչկինի ռեկորդային 895-րդ գոլից հետո հետո ապրիլի 11-ը հռչակել է «Ալեքս Օվեչկինի օր»:
Վերջերս մահացածներ՝ Ռադիկ Մարտիրոսյան • Աղվան Չատինյան • Զուրաբ Ծերեթելի • Ֆրանցիսկոս (Հռոմի պապ) • Մարիո Վարգաս Լյոսա
Գիտե՞ք, որ․․․

- ․․․միջնադարյան Եվրոպայի հանրային գրադարաններում գրքերը հնարավոր էր դարակից հանել ու կարդալ, բայց դուրս տանել հնարավոր չէր (լուսանկարում)։
- ․․․գնորդներ չգտնելուց հետո կողոպտիչը փոստով վերադարձրել է Պաբլո Պիկասոյի գողացված նկարը։
- ․․․թատրոնի և կինոյի ամերիկացի այս դերասանուհին, երգչուհին, պարուհին, դաշնակահարուհին, հուշավիպագիրը մահացել է իր 97-րդ տարեդարձի օրը։
- ․․․չնկատված վանդալությունը Վիքիպեդիայում կարող է հանգեցնել պատմական կեղծիքների։
- ․․․ժամանակին տարբեր քարտեզների վրա նշված խաղաղօվկիանոսյան այս կղզին (նկարում) իրականում ուրվական է։
- ․․․այս թութակը, ըստ տեղեկությունների, հայհոյանքներ է բղավել ԱՄՆ-ի նախագահ Էնդրյու Ջեքսոնի հուղարկավորության ժամանակ:
Ներկայացում
Վիքիպեդիան առցանց, բազմալեզու, խմբակային հանրագիտարանային նախագիծ է, որն աշխատում է վիքի ձևաչափով։ Նախագիծը նպատակ ունի տրամադրել ազատ, հավաստի և ստուգելի բովանդակություն, որը յուրաքանչյուրը կարող է փոփոխել և բարելավել։
Վիքիպեդիան առաջնորդվում է հիմնարար սկզբունքներով, իսկ բովանդակությունը հրապարակվում է Creative Commons BY-SA արտոնագրի ներքո։ Այն կարելի է պատճենել և օգտագործել՝ պահպանելով սույն արտոնագրի պայմանները։ Վիքիպեդիայում ողջ տեղեկատվությունը ներկայացված է ազատ, առանց գովազդի և իր օգտագործողների անձնական տվյալների օգտագործման։
Վիքիպեդիայի հոդվածների հեղինակները կամավորներն են։ Նրանք կոորդինացնում են իրենց ջանքերը համաձայն համայնքում ընդունված կանոնների և ուղեցույցների ու առանց առաջնորդների։
Այս պահին Հայերեն Վիքիպեդիայում կա՝ | |
318 645 հոդված |
500 ակտիվ խմբագիր |
Համագործակցություն
Վիքիպեդիան հանրագիտարան է, որն ստեղծվել և զարգանում է քեզ նման այցելուների կողմից։ Այստեղ գործում է «մեկը բոլորի համար, բոլորը՝ մեկի համար» սկզբունքը։
Առաջին անգա՞մ ես փորձում. օգտվի՛ր օգնության դասընթացից։ Չգիտես՝ ինչի՞ց սկսել. ահա մի քանի խորհուրդ։
Մասնակցի՛ր այս ամիս կազմակերպվող նախագծերին։




- Ֆինանսատնտեսական վիքիամիս 2025
- Տեղորոշի՛ր ինձ 2025 (Վիքիտվյալներ)
- CEE Spring 2025
- Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 80-ամյակ
- Երիտասարդ կենսագիր
- ԲՊՀ Թարգմանության ամբիոնի կուրսային աշխատանքների աշխատասեղան
- Հոդվածներ «Գյուղատնտեսական հանրագիտարանից»
- «Վիքիպեդիա» կրթական ծրագիր
- Բժշկական կարևորագույն հոդվածներ
Այս օրը պատմության մեջ

- 1840 թ. – թողարկվեց առաջին փոստային նամականիշը՝ «Սև պեննի»։
- 1912 թ. – մահացել է Եփրեմ Խանը, հայ ֆիդայի, ազգային ազատագրական շարժման գործիչ (ծն. 1868 թ.)։
- 1915 թ. – ծնվել է Օրսոն Ուելսը, ամերիկացի ռեժիսոր, դերասան (մահ. 1958 թ.)։
- 1929 թ. – ծնվել է Ջոն Կիրակոսյանը՝ հայազգի պատմաբան, պատմական գիտությունների դոկտոր, քաղաքական գործիչ, ՀԽՍՀ արտաքին գործերի նախարար (մահ. 1985 թ.)։
- 1959 թ. – մահացել է Վաղարշ Վաղարշյանը, հայ դերասան, ռեժիսոր, թատերական գործիչ (Առաջին սիրո երգը, ծն. 1894 թ.)։
- 1961 թ. – ծնվել է Ջորջ Քլունին, ամերիկացի ճանաչված դերասան։
- 1991 թ. – Խորհրդային զորքերի դեսանտայինները Ոսկեպարում սպանեցին 18 բնակչի։
- 1992 թ. – մահացել է Մառլեն Դիտրիխը, ազգությամբ գերմանացի ամերիկյան հանրաճանաչ դերասանուհի և երգչուհի (ծն. 1901 թ.)։
- 1994 թ. – բացվեց Միացյալ Թագավորությունը Ֆրանսիային միացնող հատուկ եվրաթունելը։
- 2001 թ. – պատմության մեջ առաջին անգամ Հռոմի պապ Հովհաննես Պողոս II-ը այցելեց մզկիթ։
- 2012 թ. – Հայաստանում տեղի ունեցան 5-րդ գումարման Ազգային ժողովի ընտրությունները։
Օրվա պատկեր

