Գրեյս Բրեդլի
![]() | |
---|---|
![]() | |
Ծնվել է | սեպտեմբերի 21, 1913[1] |
Ծննդավայր | Բրուքլին, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ |
Մահացել է | սեպտեմբերի 21, 2010[2][1] (97 տարեկան) |
Մահվան վայր | Դանա Փոյնթ, Օրինջ շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ |
Գերեզման | Ֆորեսթ Լոուն հուշայգի |
Կրթություն | Իսթմանի երաժշտական դպրոց |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | դերասանուհի, երգչուհի, բարձրաշխարհիկ հեղինակություն, հեռուստատեսային դերասանուհի և կինոդերասանուհի |
Ամուսին(ներ) | Ուիլյամ Բոյդ |
Գրեյս Բրեդլի (անգլ.՝ Grace Bradley, սեպտեմբերի 21, 1913[1], Բրուքլին, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ - սեպտեմբերի 21, 2010[2][1], Դանա Փոյնթ, Օրինջ շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ), թատրոնի և կինոյի ամերիկացի դերասանուհի, երգչուհի, պարուհի, դաշնակահարուհի, հուշավիպագիր, դերասան Ուիլյամ Բոյդի հինգերորդ և վերջին կինը[3][4]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գրեյս Բրեդլին ծնվել է 1913 թվականի սեպտեմբերի 21-ին Բրուքլինում, Նյու Յորք, ԱՄՆ[5]։ Եղել է ընտանիքի միակ երեխան։ Վաղ մանկությունից նվագել է դաշնամուր, 12 տարեկանում ընդունվել է Իսթմենի երաժշտական դպրոց։ Հոր մահից հետո դաշնամուր է նվագել, երգել ու պարել թատրոններում և գիշերային ակումբներում՝ օգնելու մորը[6]։ Նրա պապը ցանկացել է աղջկան տանել Բեռլին, որպեսզի նա ստանա կրթություն, բայց Բրոդվեյի պրոդյուսերներից մեկը նկատել է Բրեդլինին և հրավիրել է նրան ելույթի պրոֆեսիոնալ շոուներում։
1930 թվականի դեկտեմբերի 22-ին նա իր նորամուտը նշել է Բրոդվեյի Համերսթայնի թատրոնում՝ «Բալիհու 1930» բեմադրությունում, որով էլ ավարտվել է նրա բրոդվեյան կարիերան։
1932 թվականին Գրեյս Բրեդլին առաջին անգամ հայտնվել է էկրանին՝ առանց անունի, խաղալով մի փոքրիկ դեր «Tip Tap Toe» կարճամետրաժ ֆիլմում։ 1933 թվականին նա որոշել է ամբողջությամբ զբաղվել կինոյով։ Տասը տարի անց նա նկարահանվել է երեսունչորս ֆիլմում՝ բավականին նշանավոր դերերով (նրան հաճախ էին տալիս ֆրանսուհիների դերեր): «Paramount Pictures» ընկերությունում նրա շաբաթական աշխատավարձը կազմել է 150 դոլար՝ մոտ 2866 դոլար՝ 2021 թվականի փոխարժեքով[7]։
1937 թվականի հունիսի 5-ին Բրեդլին ամուսնացել է հայտնի դերասան Ուիլյամ Բոյդի (1895-1972) հետ։ Ամուսնությունը տևել է 35 տարի՝ մինչև դերասանի մահը։ Զույգը երեխաներ չեն ունեցել։
1943 թվականին Բրեդլին ավարտել է կինոդերասանուհու կարիերան և հաջորդ մի քանի տարիները ամուսնու հետ շրջել ԱՄՆ֊ի մի շարք քաղաքներում։
Բրեդլին եղել է ԱՄՆ հանրապետական կուսակցության անդամ և 1952 թվականին ակտիվ մասնակցել է Դուայթ Էյզենհաուերի նախագահական քարոզարշավին։
2008 թվականին նա հրատարակել է հուշագրեր իր ամուսնու մասին։
Գրեյս Բրեդլին մահացել է 2010 թվականի սեպտեմբերի 21-ին՝ իր 97-րդ տարեդարձին, Դանա Փոյնթ քաղաքում (Կալիֆոռնիա)[8]։ Նա թաղված է Գլենդելի «Լեսնա Ֆոլյանա» անտառային գերեզմանատանը[9]։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Ռոջեր Պրայորի հետ «Նստած լուսնի վրա» (1936) ֆիլմում
-
1937 թվական
-
Ամուսնու հետ (1949)
-
Ամուսնու հետ (1954)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Discogs — 2000.
- ↑ 2,0 2,1 2,2 http://www.latimes.com/news/obituaries/la-me-grace-bradley-boyd-20100924,0,2019037.story
- ↑ Деннис МакЛеллан. Hopalong Cassidy's widow, Grace Boyd, dies Արխիվացված է Հունիս 24, 2021 Wayback Machine-ի միջոցով:(անգլ.) // sfgate.com // 24 сентября 2010
- ↑ Рональд Берган. Grace Bradley obituary Արխիվացված է Ապրիլ 21, 2019 Wayback Machine-ի միջոցով:(անգլ.) // theguardian.com // 8 ноября 2010
- ↑ Дэн Томас. Hollywood Horizon Shines With Light of Rising Stars; Grace Bradley Stands Out in New Line-Up Archive copy Wayback Machine-ի միջոցով:(անգլերեն) // The San Bernardino Sun // 23 июня 1935 // стр. 10
- ↑ Рональд Берган. Grace Bradley obituary Archive copy Wayback Machine-ի միջոցով: // theguardian.com // 8 ноября 2010
- ↑ Калькулятор инфляции доллара США Արխիվացված է Հունիս 24, 2021 Wayback Machine-ի միջոցով:(անգլ.)
- ↑ Деннис МакЛеллан. Hopalong Cassidy's widow, Grace Boyd, dies Արխիվացված է Հունիս 24, 2021 Wayback Machine-ի միջոցով:(անգլ.) // sfgate.com // 24 сентября 2010
- ↑ Рональд Берган. Grace Bradley obituary Արխիվացված է Ապրիլ 21, 2019 Wayback Machine-ի միջոցով:(անգլ.) // theguardian.com // 8 ноября 2010
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Грейс Брэдли(անգլ.) на сайте virtual-history.com
- Hopalong Cassidy's Widow, Grace Boyd, dies, sfgate.com; retrieved September 24, 2010.
- Grace Bradley Boyd Tribute, americanmusicpreservation.com; accessed August 7, 2015.
- Grace Bradley at IMDb
- Grace Bradley at the Internet Broadway Database
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գրեյս Բրեդլի» հոդվածին։ |
|
]
- Սեպտեմբերի 21 ծնունդներ
- 1913 ծնունդներ
- Բրուքլինում ծնվածներ
- Սեպտեմբերի 21 մահեր
- 2010 մահեր
- Կալիֆոռնիայում մահացածներ
- ԱՄՆ-ում թաղվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Դերասաններ այբբենական կարգով
- Ամերիկացի կինոդերասանուհիներ
- Ամերիկացի երգչուհիներ
- Ամերիկացի հեռուստատեսային դերասանուհիներ
- 20-րդ դարի ամերիկացի դերասանուհիներ
- Ամերիկացի պարուհիներ
- 21-րդ դարի ամերիկացի կանայք