Jump to content

Գլխավոր էջ

Վիքիբառարան-ից
  Օրվա բառ

ռազմական ած

Հայերեն

Դասական ուղղագրութեամբ՝ ռազմական

վանկեր՝ ռազ•մա•կան 

Ստուգաբանություն

ռազմ + -ական

Ածական

  1. ռազմին՝ պատերազմին հատուկ՝ վերաբերող, պատերազմական  Ռազմական գործողություններ՝ դրություն:
  2. պատերազմի կարիքների՝ պահանջների համար նախատեսված՝ պատրաստված՝ արտադրված  Ռազմական նավ՝ գործարան:
  3. պատերազմի տենչով համակված՝ տոգորված՝ պատերազմական տրամադրություններով լցված՝ բռնված  Ռազմական մտայնություն՝ մոլուցք:
  4. մարտական տրամադրություն արտահայտող, կռվի պատրաստակամություն արտահայտող, մարտական  Ռազմական կեցվածք՝ տոն:
  5. երկրի պաշտպանական ուզինվորական գործը վարող՝ ղեկավարող  Ռազմական մինիստրություն՝ մինիստր:

Հոմանիշներ

  1. պատերազմական, մարտական, ռազմային, պատերազմային
  2. զինվորական, զորական

Արտահայտություններ

  1. ռազմական կոմունիզմ - սովետական իշխանության տնտեսական քաաքականությունը 1918-20 թթ., որ կյանքի կոչվեց տնտեսական քայքայման ու քաղաքացիական պատերազմի ժամանակաշրջանի դժվարությունների թելադրանքով
շարունակել․․․
  Նախագծի մասին
Բարի գալուստ Հայերեն Վիքիբառարան՝ համագործակցային նախագիծ, որտեղ ստեղծվում է ազատ բովանդակությամբ բազմալեզու բառարան։ Նպատակն է սահմանել բոլոր լեզուների բոլոր բառերի բացատրությունները հայերենով։

Վիքիբառարանում ներառված են նաև բառերի ձայնային տվյալները։ Մեր նպատակն է տալ բառի ոչ միայն բացատրությունը, այլև բավականաչափ տեղեկատվություն, որ տվյալ բառն իսկապես հասկանալի դառնա։ Այդ իսկ պատճառով մենք գրում ենք նաև բառի ստուգաբանությունը, արտասանությունը, քաղվածքներ տարբեր ստեղծագործություններից, հոմանիշները և թարգմանությունները։ Վիքիբառարանը կարող է խմբագրել յուրաքանչյուր ոք․ նրա բովանդակությունը թողարկվում է Creative Commons Attribution-ShareAlike 3.0 Unported License և GNU Free Documentation License արտոնագրի ներքո։ Փորձարկումներ կարող ես անել քո ավազարկղում։ Այցելիր նաև մեր Խորհրդարան՝ տեսնելու, թե ինչպես կարող ես մասնակցել Վիքիբառարանի զարգացմանը։

Հոդվածները այստեղ գրվում են բացառապես Հայերեն։ Հոդվածներ այլ լեզուներով կարող եք գտնել այլ լեզուներով Վիքիբառարաններում:
  Քույր նախագծեր

 Վիքիպեդիա  հանրագիտարան     Վիքիտվյալներ  տվյալների շտեմարան     Վիքիգրքեր  ազատ դասագրքեր և ուղեցույցներ     Վիքիլուրեր  ազատ նորություններ     Վիքիքաղվածք  քաղվածքների հավաքածու     Վիքիդարան  ազատ գրադարան     Վիքիլսարան  ազատ ուսուցողական նյութեր և դասընթացներ     Վիքիճամփորդ  զբոսաշրջային տեղեկատու    Վիքիցեղեր     Վիքիպահեստ       Վիքիմեդիա Ինկուբատոր  լեզվական նոր տարբերակներ     Մետա-վիքի  Վիքիմեդիայի նախագծերի համակարգում     ՄեդիաՎիքի  ծրագրային ապահովման փաստաթղթեր   


ՀարցերՕգնությունԳրանցվելԽմբագրել այս էջըՄաքրել քեշը