Գլխավոր էջ
Շաբաթվա հոդված

«Երաժշտի դիմանկար» (իտալ.՝ Ritratto di musico), բայց հաճախ անվանում են «Երիտասարդ տղամարդու դիմանկար», «Նոտաներով տղամարդու դիմանկար» կամ «Երաժիշտը», Վերածննդի իտալացի նկարիչ Լեոնարդո դա Վինչիի անավարտ երփնագիրը՝ թվագրված մոտ 1483-1487 թվականներով։ Ստեղծվել է Լեոնարդոյի` Միլանում ապրելու տարիներին։ Կատարված է յուղաներկով և, հավանաբար, տեմպերայով, ընկուզենու փայտից պատրաստված փոքր՝ 43x31 սմ չափսի վահանակի վրա: Դա նրա միակ հայտնի արական դիմանկարն է, որի մոդելի ինքնությունը հանգամանորեն քննարկել են գիտնականները։
Աշխատանքը, ազդված Անտոնելո դա Մեսինայի վաղ նիդերլանդական դիմանկարի ոճի Իտալիա ներմուծումից, նշանավորում է կտրուկ տեղաշարժ 15-րդ դարի Միլանում գերակշռող պրոֆիլային դիմանկարից: Այն շատ նմանություններ ունի Լեոնարդոյի Միլանում արված այլ նկարների հետ, ինչպիսիք են Լուվրի «Տիրամայրը ժայռերում» և «Կզաքիսով տիկինը», սակայն «Երաժշտի դիմանկարը» նրա միակ հաստոցային երփնագիրն է, որը մնացել է քաղաքում։ Այյն գտնվում է Ամբրոզյան պատկերասրահում առնվազն 1672 թվականից: Լեոնարդոյի լավագույն պահպանված կտավներից մեկն է, որի վրա ժամանակակից գրառումներ չկան: Հիմնվելով Լեոնարդոյի այլ ստեղծագործությունների հետ ոճական նմանությունների վրա՝ գրեթե բոլոր ներկայիս ուսումնասիրողները երփնագիրը վերագրում են առնվազն նրան կամ նրա աշակերտներին: Նկարի մնացած մասի նկատմամբ անորոշություն են առաջացնում մարմնի չմշակված հատվածները, որոնք բնորոշ չեն Լեոնարդոյի աշխատանքներին: Թեև դա կարող է բացատրվել նկարի անավարտ վիճակով, որոշ գիտնականներ կարծում են, որ Լեոնարդոյին օգնել է նրա աշակերտներից մեկը:
Դիմանկարի մտերմիկ տրամադրությունը ցույց է տալիս, որ այն կա՛մ մասնավոր անձի պատվեր է, կա՛մ անձնական ընկերոջ: Մինչև 20-րդ դարը ենթադրվում էր, որ այն պատկերում է Միլանի դուքս և Լեոնարդոյի գործատու Լյուդովիկո Սֆորցային։ 1904-1905 թվականների վերականգնման ժամանակ, հետագայում արված վերին շերտերի հեռացումը ցույց է տվել, որ ձեռքին նոտաներով թերթիկներ կան, ինչը ցույց էր տալիս, որ կերպարը երաժիշտ է եղել: Միլանում ակտիվ երաժիշտներից շատերն առաջարկվել են որպես մոդելի թեկնածու։ Ֆրանչինուս Գաֆուրիուսը 20-րդ դարի ընթացքում նախընտրելի թեկնածուն է եղել, սակայն 21-րդ դարում գիտնականների կարծիքը փոխվել է դեպի Ատալանտե Միլիորոտի: Այլ ուշագրավ առաջարկություններ ներառում են Ժոսկեն Դեպրեին և Գասպար վան Վիբեկին, սակայն այս պնդումներից որևէ մեկը հիմնավորող պատմական ապացույցներ չկան: Ստեղծագործությունը քննադատության է ենթարկվել իր ստոիկության և անշարժ դիրքի համար, սակայն հիշատակվել է իր գունային ինտենսիվության և հերոսի դեմքի դետալների բարձր կատարման համար: Գիտնականների մեկնաբանությունները տատանվում են՝ սկսած երաժշտին ներկայացվող նկարից մինչև Լեոնարդոյի ինքնահռչակ գաղափարախոսությունը՝ գեղանկարչության գերազանցության այլ արվեստի ձևերի նկատմամբ, ինչպիսին է երաժշտությունը։ ... Ավելին⇒
Նորություններ
Շարունակվող իրադարձություններ՝ Իսրայելա-պաղեստինյան պատերազմ (2023-2024) • Ռուսաստանի ներխուժում Ուկրաինա


- ապրիլի 21-ին 88 տարեկանում Սուրբ Մարթայի տուն պապական նստավայրում վախճանվել է Հռոմի պապ Ֆրանցիսկոսը (լուսանկարում)։
- ապրիլի 20-ին Քիշնևում կայացած Եվրոպայի 2025 թվականի առաջնությունում աշխարհամասի չեմպիոն է դարձել ծանրամարտիկ Գարիկ Կարապետյանը, իսկ ապրիլի 21-ին գերծանրքաշայինների պայքարում՝ Վարազդատ Լալայանը։
- ապրիլի 13-ի առավոտյան ռուսական ուժերը երկու բալիստիկ հրթիռ են արձակել Ուկրաինայի Սումի քաղաքի կենտրոնի ուղղությամբ, ինչի հետևանքով զոհվել է 34 մարդ, այդ թվում՝ երկու երեխա, վիրավորվել է 117 մարդ։
- Կոլումբիա շրջան քաղաքապետ Մյուրիել Բաուզերը Ալեքսանդր Օվեչկինի (լուսանկարում) ռեկորդային 895-րդ գոլից հետո հետո ապրիլի 11-ը հռչակել է «Ալեքս Օվեչկինի օր»:
- ապրիլի 2-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երկրների մեծ մասի համար առևտրային մաքսատուրքեր է սահմանել:
- մարտի 28-ին Մյանմայում և Թաիլանդում տեղի է ունեցել 7,7 մագնիտուդով երկրաշարժ, որի հետևանքով զոհվել է ավելի քան 2600 մարդ։
- մարտի 20-ին Միջազգային օլիմպիական կոմիտեի 144-րդ նստաշրջանում կազմակերպության 10-րդ նախագահ է ընտրվել Քիրսթի Քովենթրին, որն այդ պաշտոնը կստանձնի 2025 թվականի հունիսի 24-ին՝ դառնալով ՄՕԿ-ի առաջին կին և առաջին աֆրիկացի նախագահը։
- մարտի 19-ին Թուրքիայում հակակառավարական ցույցեր են սկսվել ազգային ոստիկանության կողմից Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի ձերբակալությունից հետո։
Վերջերս մահացածներ՝ Աղվան Չատինյան • Զուրաբ Ծերեթելի • Ֆրանցիսկոս (Հռոմի պապ) • Մարիո Վարգաս Լյոսա • Վել Քիլմեր • Ռիչարդ Չեմբերլեն • Արայիկ Օհանյան • Լարիսա Գոլուբկինա • Ջորջ Ֆորման
Գիտե՞ք, որ․․․


- ...«արևմտյան աշխարհի ամենահայտնի տառային քառակուսիները»՝ SATOR-ները (լուսանկարում) հայտնաբերվել են հռոմեական դարաշրջանի վայրերում։
- ...վնասվածք ստացած այս ֆուտբոլիստն իր ակումբի հետ տարիներ շարունակ տիտղոսներ է նվաճել՝ չհայտնվելով անգամ պահեստայինների նստարանին։
- ...անազատության մեջ գտնված ամենատարեց արու գորիլան կարողացել է չափել իր արյան ճնշումը։
- ...2010-2012 թվականներին ԱՄՆ-ի կառավարությունը տասնյակհազարավոր դոլարներ է փոխանցել Կուբայի կառավարությանը՝ այդ երկրում հակակառավարական հեղափոխական շարժում սկսելու նպատակով։
- ...այս բաժակներն ու պնակները (լուսանկարում) դողացող ձեռքերով մարդկանց հնարավորություն էին տալիս խմել տաք ըմպելիքներ։
- ...այս ուղեղն ուտողը մահացու վտանգի տակ է դնում սեփական ուղեղը:
Ներկայացում
Վիքիպեդիան առցանց, բազմալեզու, խմբակային հանրագիտարանային նախագիծ է, որն աշխատում է վիքի ձևաչափով։ Նախագիծը նպատակ ունի տրամադրել ազատ, հավաստի և ստուգելի բովանդակություն, որը յուրաքանչյուրը կարող է փոփոխել և բարելավել։
Վիքիպեդիան առաջնորդվում է հիմնարար սկզբունքներով, իսկ բովանդակությունը հրապարակվում է Creative Commons BY-SA արտոնագրի ներքո։ Այն կարելի է պատճենել և օգտագործել՝ պահպանելով սույն արտոնագրի պայմանները։ Վիքիպեդիայում ողջ տեղեկատվությունը ներկայացված է ազատ, առանց գովազդի և իր օգտագործողների անձնական տվյալների օգտագործման։
Վիքիպեդիայի հոդվածների հեղինակները կամավորներն են։ Նրանք կոորդինացնում են իրենց ջանքերը համաձայն համայնքում ընդունված կանոնների և ուղեցույցների ու առանց առաջնորդների։
Այս պահին Հայերեն Վիքիպեդիայում կա՝ | |
318 315 հոդված |
525 ակտիվ խմբագիր |
Համագործակցություն
Վիքիպեդիան հանրագիտարան է, որն ստեղծվել և զարգանում է քեզ նման այցելուների կողմից։ Այստեղ գործում է «մեկը բոլորի համար, բոլորը՝ մեկի համար» սկզբունքը։
Առաջին անգա՞մ ես փորձում. օգտվի՛ր օգնության դասընթացից։ Չգիտես՝ ինչի՞ց սկսել. ահա մի քանի խորհուրդ։
Մասնակցի՛ր այս ամիս կազմակերպվող նախագծերին։




- Ֆինանսատնտեսական վիքիամիս 2025
- Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 80-ամյակ
- CEE Spring 2025
- Համագործակցություն ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի հետ
- Երիտասարդ կենսագիր
- ԲՊՀ Թարգմանության ամբիոնի կուրսային աշխատանքների աշխատասեղան
- Հոդվածներ «Գյուղատնտեսական հանրագիտարանից»
- «Վիքիպեդիա» կրթական ծրագիր
- Բժշկական կարևորագույն հոդվածներ
Այս օրը պատմության մեջ

- 1719 թ. – Լոնդոնում առաջին անգամ լույս տեսավ Դանիել Դեֆոյի «Ռոբինզոն Կրուզո» վեպը։
- 1792 թ. – ֆրանսիացի կոմպոզիտոր Կլոդ Ժոզեֆ Ռուժե դը Լիլը գրեց Մարսելյեզը, որը հետագայում դարձավ Ֆրանսիայի օրհներգը։
- 1888 թ. – մահացել է Րաֆֆին, հայ մեծանուն գրող, պատմավիպասան (ծն. 1835 թ.)։
- 1901 թ. – ԱՄՆ Նյու Յորք նահանգում աշխարհում առաջին անգամ սկսեցին կիրառվել ավտոմեքենաների պետհամարանիշներ։
- 1907 թ. – ծնվել է Գուսան Աշոտը, հայ նշանավոր գուսան (մահ. 1989 թ.)։
- 1918 թ. – Թուրքիան գրավեց Կարսը։
- 1926 թ. – Միլանի Լա Սկալա թատրոնում առաջին անգամ բեմադրվեց Ջակոմո Պուչինիի Տուրանդոտ օպերան։
- 1940 թ. – ծնվել է Ալ Պաչինոն, ծագումով իտալացի ամերիկյան ճանաչված դերասան։
- 1947 թ. – ծնվել է Յոհան Կրոյֆը, հոլանդացի նշանավոր ֆուտբոլիստ, բոլոր ժամանակների լավագույն ֆուտբոլիստներից մեկը (մահ. 2016 թ.)։
- 2005 թ. – Բուլղարիան և Ռումինիան ստորագրեցին Եվրոպական միությանն անդամակցելու մասին պայմանագիրը։
- 2009 թ. – Հայկական սփյուռքը մեղադրեց Բարաք Օբամային նրա նախըտրական քարոզարշավում Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մասին դրույթը չկատարելու համար։
Օրվա պատկեր

