Ռոքնռոլ
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Ռոքնռոլ Rock and roll | |
---|---|
![]() | |
Ոճային հիմքեր | Բլյուզ, ռիթմ ընդ բլյուզ, գոսփել, բուգի-վուգի, քանթրի, ջազ, էլեկտրիկ բլյուզ, ջամփ բլյուզ, Չիկագո բլյուզ, սուինգ, ֆոլկ |
Մշակութային հիմքեր | 1940-ականների վերջ և 1950-ականների սկիզբ, Միացյալ Նահանգներ |
Ծագման ժամանակ | 1949 |
Ծագման երկիր | ![]() |
Բխող ժանրեր | Ռոք, ռոքաբիլլի, փոփ, գարաժ ռոք |
Տես նաև | |
Ռոքնռոլի փառքի սրահ |
Ռոքնռոլ ( անգլ.՝ rock and roll կամ rock'n'roll), երաժշտական ժանր՝ տարածում գտած 1950-ականներին։ Ձևավորվել է աֆրոամերիկյան և «սպիտակ» ժանրերի էլեմենտների համատեղումից, ինչպես ռիթմ-ն-բլյուզը և քանթրին։ Սպիտակամորթ կատարողների ոճը նաև ստացել է ռոկաբիլիանվանումը։

Առանձնահատկություններ - սա կոնկրետ ռիթմ է, պարային տեմպ, կատարման համարձակություն։ Ավանդական գործիքներն են էլեկտրոկիթառը, կոնտրաբասը, հարվածայինները, ֆորտեպիանոն և սաքսոֆոնը։ Ռոկաբիլլի խմբերի կազմը սովորաբար 3 հոգի է (կիռաթ, կոնտրաբաս, ռիթմ-կիթառ կամ հարվածայիններ)։ Ռոքնռոլլի համար հատկանշական է 4/4 (չորս քառորդ) չափը։
1960-ականների սկզբին ռոքնռոլլի ոճական սահմանները ծավալվեցին, և հայտնվեց նոր, ինքնուրույն ժանր - ռոք երաժշտություն։
Արմատներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ռոքնռոլը հայտնվեց ամերիկյան երաժշտության տարբեր ոճերի սինթեզի արդյունքում։ 1950-ականներին ամերիկական Հարավի սպիտակամորթ և սևամորթ երաժիշտները սկսեցին խառնել ռիթմ-էնդ-բլյուզը, բուգի-վուգին, քանթրին և գոսպելը` հասնելով նոր հնչողության։ Բիլլ Հեյլը օգտագործեց աֆրոամերիկյան սլենգը և բուգի-վուգին իր ռիթմիկ երգերում։
Տերմինի ծագումնաբանություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Համարվում է, որ «ռոքնռոլ» երաժշտական տերմինը ներմուծվել է Ալան Ֆրիդոմի օգտագործմամբ։ Ռոքնռոլլը հանդիսացավ ժամանակակից հայտնի երաժշտության մեջ առաջին ոճը, որը զարգացավ և կատարվեց հավասարապես և՜ սևամորթների, և՜ սպիտակամորթների կողմից, որը արդյունքում բերեց ռասայական խտրականության մասնակի նվազեցման։
Վաղ նշումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]1949 թվականին աֆրոամերիկյան կատարող Վայնոնի Խարիսը ձայնագրեց «All She Wants to Do Is Rock» անվանմամբ երգ, որտեղ օգտագործվում էր «ռոքնռոլ» բառը։ Չնայած, որ դժվար է հստակ նշել ոճի ժամանակային սկիզբը, հետազոտողները հաճախ առաջնահերթությունը տալիս են առաջին ռոքնռոլ երգին՝ «Rocket 88», որը ձայնագրվել է 1951 թվականի մարտին ռիթմ-ն-բլյուզային խումբ Այկա Տերներայի կողմից։ Առաջին ռոքնռոլ են նաև անվանում Ֆետս Դոմինոյի «The Fat Man»-ը՝ իր հստակ բուգի-վուգի ռիթմով և երկտողների միջև ֆալցետային սկետով; Բիլ Հեյլի «Rock the Joint» (1952) և «Rock Around the Clock» (1954) երգերը; Էլվիս Պրեսլիի «That’s All Right, Mama» (1954) երգը։ Բիլ Հեյլի «Rock Around the Clock» երգը, որը ձայնագրվել է 1954 թվականի ապրիլի 12-ին, և «Shake, Rattle and Roll» -ը խաղացին որոշիչ դեր ռոքնռոլի մասսայական հայտնիության մեջ։ Քանի որ «ռոքնռոլ» տերմինը այն ժամանակ դեռ չէր հասել համընդհանուր ճանաչման «Rock Around the Clock»-ը նշվեց որպես ֆոքստրոտ։
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- The Camp Meeting Jubilee 1910 recording
- The Smithsonian's history of the electric guitar
- History of Rock
- Youngtown Rock and Roll Museum – Omemee, Ontario