Ջորջիա
Ջորջիա անգլ.՝ Georgia | ||||||
---|---|---|---|---|---|---|
| ||||||
![]() | ||||||
Երկիր | ![]() | |||||
Մասն է | Մայրցամաքային նահանգներ և Հյուսիսատլանտյան նահանգներ | |||||
Հիմն | Georgia on My Mind | |||||
Կարգավիճակ | ԱՄՆ-ի նահանգ | |||||
Մտնում է | ԱՄՆ[1] | |||||
Վարչկենտրոն | Ատլանտա[2] | |||||
Ամենաբարձր կետ | Brasstown Bald? | |||||
ԲԾՄ | 180 մետր | |||||
Օրենսդրական մարմին | Georgia General Assembly? | |||||
Դատական մարմին | Supreme Court of Georgia? | |||||
Միության մուտք | հունվարի 2, 1788 (4-րդ) | |||||
Պաշտոնական լեզուներ | անգլերեն | |||||
Բնակչություն | ▲10 711 908 մարդ (ապրիլի 1, 2020)[3] (9 տեղ) | |||||
Տարածք | 153 909 կմ² (24 տեղ) | |||||
![]() | ||||||
Հիմնադրված է | հունվարի 2, 1788[4] թ. | |||||
Սահմանակցում է | Հարավային Կարոլինա[5][4], Հյուսիսային Կարոլինա[5][4], Թենեսի[5][4], Ալաբամա[5][4] և Ֆլորիդա[5][4] | |||||
Ժամային գոտի | EDT? և Ամերիկա/Նյու Յորք | |||||
Հապավում | GA և Ga. | |||||
Փոխարինեց | Ջորջիա գաղութ | |||||
ISO 3166-2 կոդ | US-GA | |||||
Անվանված է | Ջորջ II[6] | |||||
Մականուն | Peach State | |||||
Միության մուտք | հունվարի 2, 1788 (4-րդ) | |||||
georgia.gov(անգլ.) | ||||||
Ջորջիա (անգլերեն՝ Georgia), նահանգ ԱՄՆ-ի հարավային մասում։ Ջորջիան գտնվում է ԱՄՆ–ի հարավ–արևելքում, այն չորրորդ նահանգն է, որ ստորագրել է ԱՄՆ Սահմանադրությունը 1788 թվականին։ Մայրաքաղաքը և միաժամանակ խոշորագույն քաղաքը Ատլանտան է, որի բնակչությունը 10 097 343 մարդ է (2014 թ.–ի տվյալներով)։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մինչ Ամերիկայի գաղութացումը Իսպանիայի կողմից Ջորջիայի տարածքում տիրում էր հնդկական մշակույթը, որը 1540 թվականին նկարագրվել է Էռնանդո դե Սոտոյի կողմից, իսկ հետագայում` 1560 թվականին, ամբողջովին վերացել է։ Որոշ ժամանակ այստեղ կառավարում էին իսպանացիները, 19-րդ դարի վերջերին տարածաշրջանի համար բախումներ են առաջանում անգլիացիների հետ։ 1724 թվականին անգլիացիները տարածաշրջանում հաստատում են իրենց գերիշխանությունը։ Քաղաքական և անկախության համար պայքարում Ջորջիան գլխավոր կենտրոններից էր։
Ժողովրդագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2007 թվականի մարդահամարի տվյալներով Ջորջիա նահանգում բնակվում է 9544750 մարդ։ Ըստ մարդահամարի բյուրոյի՝ սպիտակ ամերիկացիները կազմել են նահանգի բնակչության մոտ 65%, աֆրիկյան ամերիկացիները՝ 29․6%, ասիական ծագում ունեցողները՝ 2․8%։ 2005 թվականի տվյալներով Ջորջիայի բնակչության 90%-ը խոսում է անգլերեն, 5.6%-ը՝ իսպաներեն, 0․8%-ը՝ գերմաներեն, 0․6%-ը՝ վիետնամերեն։ Մինչ Քաղաքացիական պատերազմը Ջորջիայի բնակչության մոտ կեսը սևամորթ ստրուկներ էին։ Պատերազմից հետո իրավիճակը չի փոխվել, այսօր աֆրիկյան ամերիկացիները տարածված են գյուղական համայնքների կենտրոնական և հարավ արևմտյան մասերում։ 1990 թվականից մինչև 2000 թվականը նահանգում ասիական բնակչությունը աճել է 2 անգամ։ Ջորջիայի բնակչության 70%-ը դավանում է բողոքականություն, 12%-ը՝ կաթոլիկ, 3%-ը՝ այլ կրոններ, 13%՝ աթեիստներ։
Նահանգի բնակչությունը ըստ տարիների
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1930 — 2 908 506 մարդ
- 1940 — 3 123 723 մարդ
- 1950 — 3 444 578 մարդ
- 1960 — 3 943 116 մարդ
- 1970 — 4 589 575 մարդ
- 1980 — 5 463 105 մարդ
- 1990 — 6 478 216 մարդ
- 2000 — 8 186 453 մարդ
- 2010 — 9 687 653 մարդ
Էկոնոմիկա
[խմբագրել | խմբագրել կոդը]2007 թվականին պետական համախառն արտադրանքը կազմում էր 396 մլրդ ԱՄՆ դոլար[7], մեկ շնչին բաժին ընկնող եկամուտը կազմում էր 33, 499 դոլար։ Նահանգի գյուղատնտեսական հիմնական մթերքներից են՝ թռչնամիս, ձու, պեկան ընկույզներ, գետնանուշ, դեղձ, եգիպտացորեն, խոզի միս, բանջարեղեն և ծխախոտ։ Ջորջիայում հիմնվել են հետևյալ կորպորացիաները՝ Կոկա-կոլա ընկերություն (սննդի արդյունաբերություն), The Home Depot (մանրածախ), United Parcel Servise (փոստային ծառայություններ և լոգիստիկա), Aflas (ֆինանսական ծառայություններ), Southern Company (էներգիա), AT & T Mobility (հեռահաղորդակցություն), SunTrust Banks (ֆինանսական ծառայություններ), Intercontinental Exchange (ֆինանսական ծառայություններ), Coca-Cola Enterprises (սննդի արդյունաբերությունը), Genuine Parts (մեքենաշինության ), AGCO (մեքենաշինության), Rock-Tenn (թուղթ և փաթեթավորոման արդյունաբերություն), Newell Rubbermaid (սպառողական ապրանքներ), Georgia-Pacific (թուղթ և փաթեթավորման արդյունաբերություն), Arby's (հանրային սննդի արդյունաբերություն), Chilk-fil-A (հանրային սնունդ ), First Data (ֆինանսական ծառայություններ), NCR Corporation (էլեկտրոնիկա), Synovus Financial (ֆինանսական ծառայություններ), Waffle House ( հանրային սնունդ) և Oxford Industries (առևտուր)[8]։ Ջորջիայում կա 2 միջուկային էլեկտրակայաններ[9]։
Տրանսպորտ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ջորջիայում գործում են 1244 մղոն միջպետական մայրուղիներ, հիմնական մայրուղին ներառում է I-95, I-75, I-16, I-85, I-20։ Նահանգի միջով անցնում է 2 հիմնական երկաթուղային գծերը՝ ծառայելով ուղևորային գնացքին։ Մեկ այլ մասնաճյուղ անցնում է Նյու Յորքով։ Ատլանտա օդանավակայանը աշխարհի ամենածանրաբեռնվածներից մեկն է։ Հիմնական օդանավակայաններից է՝ Savannah / Hilton Head միջազգային օդա- նավակայանը և DeKalb Peachtree օդանավակայանը (Չամբլի)։
Կառավարություն և քաղաքականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Օրենսդիրը՝ գլխավոր ասամբլեան կազմված է պետական սենատից և պալատի ներկայացուցիչներից։ Պետական Սենատը բաղկացած է 56 անդամից, որոնք ընտրվում են 2 տարի ժամկետով։ Ներկայացուցիչների պալատը կազմված է 180 անդամից։ Նահանգի կառավարումը իրականացվում է Ջորջիայի նահանգապետի և լատենանտ նահանգապետի կողմից։ Ջորջիան բաղկացած է 159 կոմիտատներից։ Տեղական ինքնակառավարումը իրականացնում են պալատի կոմիսարները։ 2012 թվականի մարտին Ջորջիայի նահանգապետը՝ Նատան Դիլը ստրագրեց էֆտանազիայի օրենսգիրքը[10]։
Մշակույթ
[խմբագրել | խմբագրել կոդը]1886 թվականի մարտին Ջորջիայում՝ Ջոն Պեմբերտոնը հայտնագործել է Կոկա կոլան։ Ամեն օր համաշխարհային շուկայում ներմուծվում են ընտանի թռչուններ։ Ամբողջ աշխարհում Գեյնսվիլը ճանաչում են, որպես «Հավերի քաղաք»։ Հարկ է նշել, որ Ատլանտում տեղական օրենքը չի թույլատրում թռչնամիսն ուտել պատառաքաղի օգնությամբ։ Այստեղ Մարգարետ Միտչելը գրել է «Քամուց քշվածները» վեպը, որը լույս է տեսել 1936 թվականին՝ Պերսիկովոյ թաղամասում։ Այստեղ է գտնվում նաև «The Dump» անվանումով թանգարանը։ Այս անվանումը մտածել է գրողը։ Անտլանտում նույնպես կա Հոլոքոստ թանգարան, որտեղ պահվում են 600 փաստագրական լուսանկարներ և Աննա Ֆրանկի հայտնի օրագիրը։
Սպորտ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1996 թվականին Ատլանտում կայացել է ամառային օլիմպիական խաղերը։ Դրա պատվին Ատլանտում կառուցվեց 21 ակր, 8 մղոն պարագծով օլիմպիական այգի։ Այդտեղի աղյուսները պատված էին արձանագրություններով։ Յուրաքանչյուր աղյուս արժեր 35 դոլար։
- Ամեն տարի նահանգում անցկացվում է շախմատի պետական առաջնությունը։
- Ջորջիայի բասկետբոլի թիմը գտնվում է Աթենքում։
- «Ատլանտա տրեշերզ» հոկեյի ակումբը 1999 թվականից մինչև 2011 թվականը խաղացել է հոկեյի ազգային լիգայում։ 2006-2007 թվականներին ակումբին հաջողվել է հաղթել, իսկ մնացած տարիներին չի հաջողվել ստանալ Հոկեյի ազգային լիգային մասնակցելու մուտք։ Ակումբի անունից ներկայանում էին Մաքսիմ Աֆինոգենովը, Իլյա Կովալչուկը, Եվգենի Արտյուխինը, Ալեքսեյ Ժիտնիկը, Մարիան Խոսսան, Մարկ Սավարը։
- 1972 թվականից մինչև 1980 թվականն Ատլանտի կատարողական թիմը ֆինանսական խնդիրնրի պատճառով ստիպված էր տեղափոխվել Կալգարի, որտեղ նա հայտնի դարձավ «Կալգարի ֆլեյմզ» անունով։
Քաղաքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]
30 հազարից ավելի բնակչություն ունեցող քաղաքներ 2004 թվականի հուլիսի 1-ի դրությամբ | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
|
Խորհրդանիշներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ջորջիա նահանգի մականուններից մեկը «Դեղձի նահանգ» անվանումն է, այդպես է կոչվում, քանի որ դեղձի մատակարարմամբ առաջատարն է։ Ջորջիան կոչվում է նաև «Ընկույզի նահանգ» և Գետնանուշի նահանգ։ Նահանգի օրհներգը դարձավ «Georgia On My Mind» («Ջորջիան իմ մտքում է») երգը, որը գրել է Գովարդոմ Կարմայկլովը։ Ջորջիայի նահանգի օրհներգը պաշտոնապես խորհրդանիշ դարձավ 1979 թվականի ապրիլի 24-ին։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ datos.bne.es (իսպ.): El portal de datos bibliográficos de la Biblioteca Nacional de España — 2011.
- ↑ Unified Medical Language System — 1986.
- ↑ 3,0 3,1 2020 թվականի ԱՄՆ մարդահամար / United States Census Bureau
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Geographic Names Information System
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 5,4 Gazetteer
- ↑ Geographic Names Information System
- ↑ BEA : Gross Domestic Product by State. Bea.gov (2 июня 2009). Проверено 22 мая 2010. Архивировано из первоисточника 23 августа 2011
- ↑ The World's Biggest Companies (англ.). Forbes.com LLC (18 April 2012). Проверено 20 декабря 2012. Архивировано из первоисточника 23 декабря 2012
- ↑ Алексей Невельский. Многим АЭС в США грозит закрытие из-за нерентабельности. Vedomosti.ru (20 февраля 2014). Проверено 19 декабря 2016.
- ↑ В штате Джорджия приняли закон о запрете эвтаназии (5 апреля 2012).
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Georgia.gov – Պաշտոնական կայք
|
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջորջիա» հոդվածին։ |
|