Մոստ (քաղաք)
Քաղաք | |||||
---|---|---|---|---|---|
Մոստ | |||||
չեխ․՝ Most | |||||
| |||||
![]() | |||||
Երկիր | ![]() | ||||
Երկրամաս | Ուստեցկի երկրամաս | ||||
Շրջան | Մոստ (շրջան) | ||||
Համայնք | Մոստի շրջան և administrative district of the municipality with extended jurisdiction Most?[1] | ||||
Ներքին բաժանում | Čepirohy?[2], Komořany?[2], Rudolice nad Bílinou?[2], Souš?[2], Starý Most?[2], Velebudice?[2], Vtelno?[2] և Most? | ||||
Պրիմատոր | Յան Պապարեգա | ||||
Առաջին հիշատակում | 10-րդ դար | ||||
Մակերես | 86,94 կմ² | ||||
ԲԾՄ | 233 մ | ||||
Բնակչություն | ▲ 67,089 մարդ (2015) | ||||
Խտություն | 772 մարդ/կմ² | ||||
Ժամային գոտի | UTC+1, ամառը UTC+2 | ||||
Փոստային ինդեքս | 434 01 | ||||
Փոստային դասիչ | 434 01[1] և 435 02[1] | ||||
Ավտոմոբիլային կոդ | U (նախկինում MO) | ||||
Պաշտոնական կայք | mesto-most.cz | ||||
| |||||
Մոստ (չեխ․՝ Most), նախկինում՝ Բրյուքս[3] (գերմ.՝ Brüx; լատին․՝ Pons), քաղաք Չեխիայի Ուստեցկի երկրամասում։ Գտնվում է Բիլինա գետի ափին, Պրահայից 85 կմ դեպի հյուսիս-արևմուտք, և Գերմանիայի հետ սահմանից 20 կմ հեռավորության վրա։ Համարվում է Մոստ շրջանի վարչական կենտրոնը։ Տարածքը` 86,94 կմ²։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Քաղաքը հիմնադրվել է (ենթադրաբար) 10-րդ դարում (առաջին անգամ տարեգրության մեջ հիշատակվել է 1040 թվականին որպես Գնևինական Մոստ) Պրահայից Ֆրայբուրգ իմ Բրայսգաու ընկած առևտրային ճանապարհի վրա։ Ճանապարհն անցնում էր փայտե կամուրջով ճահիճների վրայով (այժմ ամբողջովին ցամաքել են)։ Այստեղից էլ ծագել է քաղաքի անվանումը։
13-րդ դարում որոշ ժամանակ պատկանել է խաչակիր-ասպետներին։
Պրժեմիսլովիչների օրոք, որոնց քաղաքն անցել է 1238 թվականին, Մոստը դարձել է առևտրի և ձեռնարկատիրության կենտրոն։ Հայտնի էր իր գինեգործությամբ, որն այնուհետև անկում ապրեց (այժմ Մոստ քաղաքի ավանդական տնտեսության ճյուղերը` գինեգործությունը և այգեգործությունը վերականգնվում են)։
15-16-րդ դարերում քաղաքը բազմաթիվ անգամ տուժել է հրդեհից։
1517 թվականի խոշոր հրդեհից հետո վերակառուցման ժամանակ Մոստում վերածննդի ոճով կառուցվել են քաղաքապետարանի և մայր տաճարի գեղեցիկ շինություններ:1618—1648 թվականների Երեսնամյա պատերազմի ժամանակ գրավվել է շվեդական զորքերի կողմից։
19-րդ դարում քաղաքի մոտակայքում սկսվել է գորշ ածխի հանքավայրերի արդյունահանումը։ 1970-ական թվականներին քաղաքի գրեթե ամբողջ պատմական կենտրոնը քանդել են` դրա տակ խոշոր ածխի հանքավայր հայտնաբերելու պատճառով (կառուցվել է նոր քաղաքի կենտրոն)։
Քաղաքը համարվում է գորշ ածխի արդյունահանման գլխավոր կենտրոններից մեկն երկրում։ Քաղաքում զարգացած է նաև քիմիական արդյունաբերությունը, էլեկտրամետաղագործությունը։ Այստեղ է գտնվում խոշոր ջերմաէլեկտրակայանը։ Կարևոր երկաթուղային հանգույց է (գորշ ածխի արտահանում)։
Քաղաքում էկոլոգիական վիճակն անբարենպաստ է, բարձր է գործազրկության մակարդակը (2010 թվականի տվյալներով մոտ 15 %, Չեխիայի ամենաբարձր ցուցանիշներից մեկը)։
Սուրբ Մարիամ Աստվածածնի Վերափոխման Եկեղեցին (1602) միակ շինությունն է, որը վերապրել է քաղաքի պատմական կենտրոնի ոչնչացումը։ 1975 թվականի աշնանը եկեղեցին հատուկ հարմարեցված ռելսային ճանապարհով տեղափոխվել է ածխային հանքավայրից 850 մ հեռավորության վրա և ամբողջությամբ պահպանվել է[4]։
Քույր քաղաքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Սուրբ Մարիամ Աստվածածնի Վերափոխման Եկեղեցի
-
Գնևինական ամրոց
-
Քաղաքի նոր կենտրոն
-
Կայարան
-
Թատրոն
-
Գրադարան
-
Պլանետարիում
-
Ավտոդրոմ
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 Չեխիայի տարածքային նույնականացման, հասցեների և անշարժ գույքի (ՌՈՒՅԱՆ) գրանցամատյան
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 набор данных ISÚI — Czech Office of Surveying and Cadastre.
- ↑ «Брюкс или Брикс». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link) - ↑ Храм занесён в книгу рекордов Гиннесса как самое тяжёлое здание, когда-либо перемещённое человеком.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Քաղաքի պաշտոնական կայք
- Demolition and construction of the city Արխիվացված 2011-07-18 Wayback Machine
- Map of the city
- Information for tourists and visitors of the city Արխիվացված 2008-06-25 Wayback Machine
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մոստ (քաղաք)» հոդվածին։ |
|