Մադագասկար
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Մադագասկար (այլ կիրառումներ)
Մադագասկար Repoblikan'i Madagasikara | |||||
---|---|---|---|---|---|
| |||||
![]() | |||||
Կարգավիճակ | ինքնիշխան պետություն, կղզային պետություն և ունիտար պետություն | ||||
Ներառում է | Անտարանիվուի գավառ, Անցիրանանանայի գավառ, Ֆիարանցոնայի գավառ, Մահաջանգայի գավառ, Թոամասինայի գավառ և Թոլաիարայի գավառ | ||||
Պետական լեզու | Malagasy? և ֆրանսերեն | ||||
Մայրաքաղաք | Անտանանարիվու | ||||
Պետական կարգ | հանրապետություն | ||||
Օրենսդիր մարմին | Մադագասկարի խորհրդարան | ||||
Երկրի ղեկավար | Էնդրի Ռաջուելինա | ||||
Կառավարության ղեկավար | Քրիստիան Նիցայ | ||||
Մակերես | 587000 կմ² | ||||
Ազգաբնակչություն | ▲25 570 895 մարդ (2017)[1] | ||||
Հիմն | Ry Tanindrazanay malala ô!? | ||||
Կարգախոս | Fitiavana, Tanindrazana, Fandrosoana, Amour, Patrie, Progrès, Love, Land of Our Ancestors, Progress, Любов, Отечество, прогрес, A genuine island, a world apart և Cariad, Mamwlad, Cynnydd | ||||
Հիմնադրված է | 1960 թ. | ||||
Արժույթ | Արիարի | ||||
Կենտրոնական բանկ | Մադագասկարի կենտրոնական բանկ | ||||
Ժամային գոտի | UTC+3 | ||||
Հեռախոսային կոդ | +261 | ||||
Ինտերնետ-դոմեն | .mg | ||||
Մարդկային ներուժի զարգացման ինդեքս | 0,501[2] | ||||
Մադագասկար, պետություն Աֆրիկայում։ Մայրաքաղաքը Անտանանարիվուն է։ Գտնվում է Հնդկական օվկիանոսում և բաժանվում է Աֆրիկայից Մոզամբիկի նեղուցով։ Տարածվում է համանուն կղզու վրա, որը գտնվում է հարավային կիսագնդի արևադարձային լայնություններում։ Զբաղեցնում է 590 հազար քկմ մակերես, մայրցամաքային ծագման կղզի է, Աֆրիկայից անջատվել է մեզոզոյում, Մոզամբիկի նեղուցի տեղում գոյություն ունեցած ցամաքի խորասուզման հետևանքով[3]։ Երկրի ափերը ողողում են Հնդկական օվկիանոսի տաք ջրերը, որոնք իրենց բարերար ազդեցությունն են թողնում կղզու կլիմայի վրա։ Այստեղ տարածվում են արևադարձային փարթամ անտառներ, որոնք հարուստ են իրենց բնորոշ էկզոտիկ կենդանական ու բուսական աշխարհով, որոնց զարդն է դարձել լեմուրը, որը բացառապես բնակվում է Մադագասկարի անտառներում։ Վերջինս փոքրիկ կապկանման գազանիկ է և ապրում է ծառերի վրա, մարդկանցից հեռու։ Մադագասկարը եղել է Ֆրանսիայի գաղութ և երկար ժամանակ շահագործվել ֆրանսիական գաղութարարների կողմից։ Բայց ի վերջո 1960 թվականի հունիսի 26-ին անկախություն նվաճեց և այսօր ինքն է տնօրինում իր ճակատագիրը։ Մադագասկարում մարդու արոտավայրերի առաջին հնագիտական ապացույցը սկսվում է մ.թ.ա. 2000 թվականից։ Մադագասկարի մարդահամարը տեղի է ունեցել BC 350 և AD 550 միջև Ավստրոնիայի ժողովուրդների կողմից, որոնք ժամանում են Բորնեո քաղաքից դուրս։ Այդ շրջաններում տարածվում են մշտականաչ արևադարձային անտառները, իսկ արևմուտքում՝ սավաննաները և չոր տափաստանները։ Սրանք միացվեցին 1000-ի մոտ, Բանտու միգրանտների կողմից, Մոզամբիկ ալիքը անցնելով Արևելյան Աֆրիկայից։ Մյուս խմբերը ժամանակի ընթացքում շարունակեցին կարգավորել Մադագասկարում, յուրաքանչյուրը երկարատև ներդրումներ կատարեց Մալագասի մշակութային կյանքին։ Մալագասի էթնիկ խումբը հաճախ բաժանվում է 18 կամ ավելի ենթախմբեր, որոնցից ամենամեծն են կենտրոնական բարձրավանդակների Մերինան։
Կլիմա
[խմբագրել | խմբագրել կոդը]Հյուսիսը գտնվում է մերձհասարակածային, հարավը՝ արևադարձային կլիմայական գոտում։ Այդ պատճառով էլ կլիման ամբողջ տարին տաք է, իսկ արևելյան ափերին և լեռնալանջերին՝ նաև խոնավ։
Մադագասկարում մարդու արոտավայրերի առաջին հնագիտական ապացույցը սկսվում է մ.թ.ա. 2000 թվականից։ Մադագասկարի մարդահամարը տեղի է ունեցել BC 350 և AD 550 միջև Ավստրոնիայի ժողովուրդների կողմից, որոնք ժամանում են Բորնեո քաղաքից դուրս։
Տնտեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Երկրի տնտեսության հիմքը գյուղատնտեսությունն է։ Մշակում են բրինձ, բամբակենի, սրճենի, մանիոկ, սորգո, բատատ, համեմունքային բույսեր և այլն։ Անասնապահությունը թույլ է զարգացած։ Կան պահածոների, շաքարի, ծխախոտի արտադրության ձեռնարկություններ։ Զբաղվում են նաև ձկնորսությամբ։ Զարգացած են փայտե, հյուսածո իրերի պատրաստումը, ջուլհակությունը։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բնակչության մեծ մասը 91 տոկոսը մադագասկարցիներ են, կան նաև ֆրանսիացիներ, արաբներ, հնդիկներ և այլ ազգեր։ 14-րդ դարում Մադագասկարի կենտրոնում կազմավորվել է Իմերինա պետությունը, 16-17-րդ դարերում՝ ևս մի շարք փոքր պետություններ, որոնք 19-րդ դարում միավորվել են կենտրոնացած պետության՝ Մալգաշական թագավորության մեջ։ Դեռևս 16-րդ դարից կղզում տիրապետություն հաստատելու համար պայքարել են պորտուգալացիները, անգլիացիները, ֆրանսիացիները։ 1883 թվականից կղզին եղել է ֆրանսիական գաղութ։ Անկախություն է ձեռք բերել 1960 թվականին։
Կրոն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մադագասկարի բնակչության 47 տոկոսը դավանում է անիմիզմ։ 45 տոկոսը դավանում է քրիստոնեություն հիմնականում Կաթոլիկություն, Բողոքականություն։ 7 տոկոսը դավանում է իսլամ իսկ մնացյալ 1 տոկոսը դավանում են այլ կրոններ (հինդուիզմ), (աթեիզմ) ։ Անտանանարիվույում կառուցվելու է հայկական եկեղեցի։
Մադագասկարի քարտեզը և լուսանկարներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Համաշխարհային բանկի տվյալների բազա — WB.
- ↑ Human Development Report — UNDP, 2022.
- ↑ Մ.Իսկանդարյան, Մայրցամաքների և օվկիանոսների աշխարհագրություն, Երևան 1996 թվական
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Մադագասկարի կառավարումը Արխիվացված 2008-10-24 Wayback Machine
- Մադագասկարի ազգային ասամբլեա Արխիվացված 2007-10-26 Wayback Machine
- Մադագասկարի արտաքին գործերի նախարարություն
- Madagascar’s National Parks and Reserves Մադագասկարի ազգային պարկերի պաշտոնական կայքը
|
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մադագասկար» հոդվածին։ |
|