Հայֆա Ուեհբե
Հայֆա Ուեհբե | |
---|---|
![]() | |
Բնօրինակ անուն | արաբ․՝ هيفاء وهبي |
Ի ծնե անուն | արաբ․՝ هيفاء محمد وهبي |
Ծնվել է | մարտի 10, 1976[1][2] (49 տարեկան) Մահրունա, Սուրի շրջան, Հարավային Լիբանան, Լիբանան |
Երկիր | ![]() |
Ժանրեր | փոփ, Էթնիկ երաժշտություն և Արաբական երաժշտություն |
Մասնագիտություն | դերասանուհի, երգչուհի, մոդել, երգերի հեղինակ և բարեգործ |
Գործիքներ | վոկալ |
Լեյբլ | Rotana Music Group?, Melody Music Records?, Alam El Phan? և Mazzika? |
Ամուսին | Ahmed Abou Hashima? |
![]() |
Հայֆա Ուեհբե (արաբ․՝ هيفاء وهبي, լատինատառ՝ Haifa Wehbe, մարտի 10, 1976[1][2], Մահրունա, Սուրի շրջան, Հարավային Լիբանան, Լիբանան, Լիբանան), լիբանանցի արաբ փոփ երաժշտության հայտնի երգչուհի։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հալֆան ծնվել և մեծացել է հարավային Լիբանանում, նրա հայրը շիա մուսուլման է[3], մայրը՝ եգիպտական ղպտի քրիստոնյա ընտանիքից[4]։ Նա երիտասարդ տարիքում դարձել է մոդել և տասնվեց տարեկանում ստացել է «Միսս Հարավային Լիբանան» տիտղոսը[5]։ 2002 թվականին դուրս եկավ նրա առաջին՝ «Ժամանակն է եկել» ալբոմը, 2005 թվականին լույս տեսավ նրա երկրորդ՝ «Ես ուզում եմ ապրել» ալբոմը։ Բացի այդ Հայֆան խաղացել է մի քանի երկրորդական դերեր ֆիլմերում և «Հովիտ» (արաբ․՝ الوادي) սերիալում, որը մեծ ճանաչվածություն ձեռք բերեց հատկապես արաբ երիտասարդների շրջանում։ 2006 թվականին Լիբանանի և Իսրայելի միջև պատերազմի ժամանակ ժամանակավոր մեկնում է Եգիպտոս, որտեղ նա իր համերգներից մեկի ժամանակ արտահայտել էր իր աջակցությունը Հասան Նասրալլահին և Հեզբոլլահին՝ Իսրայելին հակընդդեմ լինելու համար։
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Ուեհբեն ամուսնացած է եղել և ունի դուստր՝ Զեյնաբ Զազան։ Նա նաև ունի երեք քույր՝ Ալիյան, Հաննան և Ռոլան[6]։ Հայֆայի եղբայրը մահացել է լիբանանյան պատերազմի ժամանակ 1982 թվականին[7][8]։
2009 թվականի ապրիլի 25-ին Հայֆա Ուեհբե կրկին ամուսնացավ եգիպտացի գործարար 36-ամյա Ահմեդ Աբի Հաշեյմի հետ։ Տոոնակատարության համար ծախսեցին 9 միլիոն դոլլար։ Գլխագինը կազմեց 20 միլիոն դոլլար։
Սկավառակագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Howa El Zaman (արաբ․՝ هو الزمن — «Ժամանակն է եկել»), 2002
- Beddi Eish (արաբ․՝ بدي عيش — «Ես ուզում եմ ապրել»), 2005
- Habibi Ana (արաբ․՝ حبيبي أنا — «Իմ սիրելի»), 2008
- Maliket Jamal El Kon (արաբ․՝ ملكه جمال الكون — «Միսս Տիեզերք»),2012
Սինգլներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ragab
- Hyaat Alby
- Yabn El Halal
- Fakerni
- Maliket Jamal El Kon
- Mosh Adra Istanna
- 80 Million Ehsas
- Enta Tani
- Leik El Wawa
Ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆիլմեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Աստղերի ծով (Պեպսիի հովանավորությամբ) – թողարկվել է 2008 թվականի հուլիսին
- Dokkan Shehata – 2009 թվական հունիս
Հեռուստատեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Al Wadi (2005) – ռեալիթի շոու՝ ֆրանսիական La Ferme Célébrités ռեալիթի շոուի հիման վրա
Մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 2002- «Ոսկե առյուծ» մրցանակ Եգիպտոսում[3]
- 2004- Եգիպտոսի լավագույն արաբ երիտասարդ երգչուհի[9]
- 2005- «Murex d'Or» մրցանակ «Տարվա լավագույն արտիստ» անվանակարգում[3]
- 2006- «Murex d'Or» մրցանակ «Տարվա լավագույն արտիստ» անվանակարգում[3]
- 2009- «Murex d'Or» մրցանակ «Ամենաճանաչված լիբանանցի երգչուհի»[10]
- 2010- «Murex d'Or» մրցանակ «Լավագույն երգող դերասանուհի» անվանակարգում
- 2010- «ART» մրցանակ իր առաջին եգիպտական «Dokkan Shehata» ֆիլմում դերակատարման համար
- 2011- Աշխարհի ամենացանկալի կանանց ցանկում 49-րդ տեղը[11]
- 2011- Ամենագեղեցիկ արաբ մոդելների և դերասանուհիների ցանկում 2-րդ տեղը[11]
- 2011- «Murex d'Or» մրցանակ «Yama Layaly» երգի համար[12]
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 https://genius.com/artists/Haifa-wehbe
- ↑ 2,0 2,1 https://www.imdb.com/name/nm4285378/bio
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 «Haifa Wehbe». Gossip Rocks. 28.04. 2005. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 24-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 23-ին.
- ↑ Biography of Haifa Wehbe
- ↑ «Lebanese Pop Star Haifa Wehbe Sides With Hezbollah». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հոկտեմբերի 2-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 23-ին.
- ↑ Haifa Wehbe Profile at NNCB
- ↑ Sela, Yohai. Omedia.com.Haifa Wehbe - Portrait of a Lebanese Female Vocalist Արխիվացված 2007-03-21 Wayback Machine Retrieved March 11, 2007.
- ↑ Bayoumy, Yara (2006 թ․ հոկտեմբերի 30). «INTERVIEW-Hezbollah chief wins unlikely fan in sexy pop diva». Reuters. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 24-ին. Վերցված է 2007 թ․ դեկտեմբերի 23-ին.
- ↑ «middle east news information::Haifa Wahbi number one Young Female Arab Singer». Albawaba.com. Արխիվացված օրիգինալից 2010 թ․ հունիսի 15-ին. Վերցված է 2010 թ․ հոկտեմբերի 20-ին.
- ↑ «www.waleg.com». waleg.com. 2009 թ․ հունիսի 25. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մարտի 21-ին. Վերցված է 2010 թ․ հոկտեմբերի 20-ին.
- ↑ 11,0 11,1 Asian Models Faces Haifa Wehbe Is The Only Arabian Model,Singer Cum Dancer Has Seen In The Italian TV channel Rai Uno Արխիվացված 2011-06-07 Wayback Machine. Networkedblogs.com. Retrieved on 2012-12-22.
- ↑ «Arab stars receive top honors at Murex d'Or Awards». Daily Star. Jounieh. 2011 թ․ հունիսի 25. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 3-ին. Վերցված է 2011 թ․ հունիսի 30-ին. «Arab pop superstar Haifa Wehbe won best Arabic song for 'Yama Layaly.'»
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հայֆա Ուեհբե» հոդվածին։ |
|