Լու՛ժիկերեն, լուժիկների (լուժիկյան սերբերի) լեզուն։ Պատկանում է հնդեվրոպական լեզվաընտանիքի արմ. սլավոնական խմբին։ Խոսվում է Կոտբուսի և Դրեզդենի շրջակայքում (ԴԴՀ)։ Խոսողների թիվը՝ մոտ 100 հզ.(1970)։ Ունի երկու տարբերակ՝ վերին լու՛ժիկերեն և ստորին լու՛ժիկերեն։ Կան երկակիի ձևեր (անվանական և բայական համակարգերում)։ Այբուբենը՝ լատինագիր (XVI դարից)։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 676)։