Դևիդ Էդվարդս
Դևիդ Էդվարդս | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հունիսի 28, 1915[1][2] |
Ծննդավայր | Shaw[3][4] |
Մահացել է | օգոստոսի 29, 2011[5][1][2] (96 տարեկան) |
Մահվան վայր | Չիկագո |
Քաղաքացիություն | ![]() |
Ազգություն | աֆրոամերիկացի |
Մասնագիտություն | կիթառահար, երգիչ, երաժիշտ և կինոդերասան |
Պարգևներ և մրցանակներ | |
Կայք | davidhoneyboyedwards.com |
![]() |
Դևիդ Էդվարդս «Հանիբոյ» (անգլ.՝ David «Honeyboy» Edwards, հունիսի 28, 1915[1][2], Shaw[3][4] - օգոստոսի 29, 2011[5][1][2], Չիկագո), ամերիկացի դելտա բլյուզ կիթառահար և երգիչ, «Գրեմմի» մրցանակի կրկնակի դափնեկիր (2008 և 2010), Բլյուզի փառքի սրահում ունի անվանական աստղ[6]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Դևիդ Էդվարդսը ծնվել է Միսսիսիպի նահանգի Շոու քաղաքում[7]։ Նվագել սովորել է ջութակահար և կիթառահար հորից[8]։
Երիտասարդ տարիներին համագործակցել է բլյուզի հիմնադիրներից մեկի՝ Ռոբերտ Ջոնսոնի հետ[9] և ներկա է եղել այն գիշերը, երբ Ջոնսոնը խմել է թունավորած վիսկին, ինչն էլ դարձել է նրա մահվան պատճառը[10]։ Հետագայում Էդվարդսի պատմած վարկածն էր, որ սկիզբ է դրել Ռոբերտ Ջոնսոնի թունավորման մասին լուրերին[9]։
Առաջին ալբոմը Էդվարդսը ձայնագրել է 1951 թվականին Քլարկսդեյլ քաղաքում (Միսսիսիպի նահանգ)[11]։ Իր ողջ կյանքի ընթացքում երաժիշտը թողարկել է 14 երաժշտական ալբոմ, որոնցից վերջինը թողարկվել է 2008 թվականին[11]։ Նույն թվականին Էդվարդսը առաջին անգամ դարձել է «Գրեմմի» մրցանակի դափնեկիր «Լավագույն բլյուզ ալբոմ» անվանակարգում։
2011 թվականի հուլիսի 17-ին երաժշտի մենեջեր Մայքլ Ֆրենկը հայտնել է, որ Էդվարդսը սրտի հիվանդության պատճառով ավարտում է իր կարիերան[6]։
Դևիդ Էդվարդսը մահացել է 2011 թվականի օգոստոսի 29-ին Չիկագոյի իր տանը[12]։ Մահվան պատճառ է դարձել սրտի կանգը[12]։
Սկավառակագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Who May Be Your Regular Be (1951)
- Build A Cave (1951)
- Drop Down Mama (1953)
- Old Friends (1979)
- White Windows (1988)
- Delta Bluesman (1992)
- I’ve Been Around (1995)
- Crawling Kingsnake (1997)
- World Don’t Owe Me Nothing (1997)
- Don’t Mistreat a Fool (1999)
- Shake 'Em on Down (2000)
- Mississippi Delta Bluesman (2001)
- Back to the Roots (2001)
- Roamin' and Ramblin (2008)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Discogs — 2000.
- ↑ 3,0 3,1 3,2 Carnegie Hall linked open data — 2017.
- ↑ 4,0 4,1 4,2 Southern E. Biographical Dictionary of Afro-American and African Musicians — Greenwood Publishing Group, 1982.
- ↑ 5,0 5,1 5,2 http://www.suntimes.com/entertainment/music/7352665-421/chicago-blues-great-honeyboy-edwards-dies-at-95.html
- ↑ 6,0 6,1 «David «Honeyboy» Edwards Retires». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ սեպտեմբերի 13-ին. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 30-ին.
- ↑ Edwards biographical page Արխիվացված Մայիս 30, 2008 Wayback Machine. Allaboutjazz.com. Accessed February 2008.
- ↑ «David 'Honeyboy' Edwards: Blues guitarist/singer». www.arts.gov. National Endowment for the Arts. n.d. Վերցված է 2021 թ․ հունվարի 1-ին.
- ↑ 9,0 9,1 Питер Гуралник — «В поисках Роберта Джонсона», 1989 год
- ↑ Guralnick, Peter (1989). Searching for Robert Johnson.
- ↑ 11,0 11,1 David Honeyboy Edwards Արխիվացված 2008-05-30 Wayback Machine
- ↑ 12,0 12,1 «Chicago blues great David 'Honeyboy' Edwards dies at 96». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հոկտեմբերի 1-ին. Վերցված է 2023 թ․ նոյեմբերի 7-ին.
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դևիդ Էդվարդս» հոդվածին։ |
|