Վյուրցբուրգ (գերմ.՝ Würzburg[ˈvʏɐ̯tsbʊɐ̯k]), միջն. Վիրցեբերկ, Վյուրտցբուրգ, քաղաք Մայն գետի վրա, Գերմանիայի հարավում, Բավարիա երկրամասում։ Ունի «ազատ քաղաքի» կարգավիճակ, Ստորին Ֆրանկոնիա վարչական շրջանի, Վյուրցբուրգի շրջանի կենտրոնն է։ Առաջին գրավոր հիշատակումը 704 թվականին է եղել, 2010 թվականի դրությամբ բնակչությունը 133 799 է (Բավարիայում 5-րդը)։
Ժամանակակից Վյուրցբուրգը սննդի արդյունաբերության (գինեգործություն և գարեջրագործություն), մեքենաշինության (այդ թվում՝ ավտոմոբիլաշինության), տպագրական մեքենաների և էլեկտրատեխնիկական սարքավորումների արտադրության կենտրոն է։ Այստեղ են գտնվում բազում տպագրատներ, կոնսերվատորիա, վարչական-գյուղատնտեսական ակադեմիա, ինչպես նաև Վյուրբուրգի համալսարանը։ Վերջինիս շնորհիվ Վյուրցբուրգը համարում են Գերմանիայի դասական «համալսարանական քաղաքներից» մեկը։
Միջնադարյան ժամանակներից Վյուրցբուրգը Ֆրանկոնիայի խոշորագույն քաղաքներից մեկն էր և վաղուց արդեն հայտնի էր իր գինեգործությամբ։ Հայտնի ճարտարապետական հուշարձաններն են Մարիենբերգի ամրոցը (XI—XVI դար), Մայնֆրանկի թանգարանը (Թիլման Ռիմենշնայդերի և այլոց արձաններով), եպիսկոպոսի Վյուրցբուրգի նստավայրը (1719—53 թթ., ճարտարապետ Բալթազար Նեյման և այլք, գեղանկարներ՝ Ջովանի Բատիստա Տյեպոլո)։
Քաղաքը գտնվում է Մայն գետի ափին։ Մայնի արևմտյան ափին տեղակայված է Մարիենբերգ ամրոցը, որից դուրս գալով և անցնելով Հին կամուրջը (գերմ.՝ Alte Mainbrücke)՝ կարելի է հայտնվել Հին քաղաքում։
Վյուրցբուրգում բնակչության թվով առանձնացվում է 13 շրջան.
Վալտեր ֆոն դեր Ֆոգելվեյդե, հանրահայտ մինեզինգեր, թաղված է Վյուրցբուրգում։
Հանս Բյոմ, հոգևոր հովիվ և քարոզիչ, դատապարտվել է և այրվել հերետիկոսության համար։
Թիլման Ռիմենշնայդեր, ուշ գոթիկայի ժամանակաշրջանի գերմանացի խոշորագույն ճարտարապետ, աշխատել է Վյուրցբուրգում։
Հուլիոս Էխտեր ֆոն Մեսպելբրուն, Վյուրցբուրգի իշխան-եպիսկոպոսը, քաղաքում շինարարության կազմակերպիչը, Վյուրցբուրգի համալսարանի և Հուլիոսական հիվանդանոցի հիմնադիրը։
Իոհան Բալթազար Նեյման, ռոկոկո ժամանակաշրջանի ճարտարապետ, Վյուրցբուրգի նստավայրի հեղինակը։
Ջովանի Բատիստա Տյեպոլո, ռոկոկո ժամանակաշրջանի իտալացի նկարիչ։
Էրիխ Կայզեր, Հայնց Շթուբ. Bayerisches Städtebuch. Band V. 1. Teilband Unter-, Mittel- und Oberfranken., նաև. Deutsches Städtebuch. Handbuch städtischer Geschichte. Է. Կոլհամեր, Շտուտգարտ 1971, (Band 2 1974 ISBN 3-17-210181-9)։
Հորսթ-Գյունթեր Վագներ. Städtische Straßen als Wirtschaftsräume. Dokumentation zum Funktionswandel Würzburger Geschäftsstraßen, Վյուրցբուրգ 1980։
Ռոլանդ Ֆլադե. Die Würzburger Juden. Ihre Geschichte vom Mittelalter bis zur Gegenwart, Վյուրցբուրգ 1987։
Ուրսուլա Գեհրինգ-Մյունցել. Vom Schutzjuden zum Staatsbürger. Die gesellschaftliche Integration der Würzburger Juden 1803–1871, Վյուրցբուրգ 1992.
Ռոբերտ Մայեր. Feuerich-Keks und Zucker-Bär. Geschichten und Anekdoten aus dem alten Würzburg., Գուդենսբերգ-Գլայխեն, 2005, ISBN 3-8313-1603-1։