
Հրատարակված է Օգոստոս 29, 2006
ԱՐՑԱԽԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ
- Արցախի պետական համալսարանը բացվել է 1969թ՝. որպես Բաքվի մանկավարժական ինստիտուտի մասնաճյուղ: 1973թ. այն անվանվեց Ստեփանակերտի մանկավարաժական ինստիտուտ, որտեղ դասավանդումը ընթանում էր 3 լեզվով՝ հայերեն, ռուսերեն, ադրբեջաներեն: 1992թ. հոկտեմբերի 13-ին Ստեփանակերտի նախկին մանկավարժական ինստիտուտի (Կիրովականի մանկավարժական ինստիտուտի բաժանմունքի) եւ Հայաստանի ճարտարագիտական համալսարանի Ստեփանակերտի մասնաճյուղի հիման վրա կազմավորվեց Լեռնային Ղարաբաղի պետական համալսարանը, իսկ 1995թ. դեկտեմբերին այն վերանվանվեց Արցախի պետական համալսարան: Այսօր համալսարանում գործում է՝ 7 ֆակուլետ, մոտ 4,5 հազար ուսանողներով: Ուսուցումը տարվում է առկա եւ հեռակա բաժիններում: Համալսարանը ունի 21 ամբիոն, թողարկում է շուրջ 30 մասնագիտությամբ շրջանավարտներ: Գործող ամբիոններում աշխատում են շուրջ 250 դասախոսներ, այդ թվում՝ 11 դոկտոր պրոֆեսորներ եւ 85 գիտական թեկնածու դոցենտներ: Ամբիոններին կից գործում են մասնագիտական կաբինետներ եւ լաբորատորիաներ, համակարգչային կենտրոններ, ինչպես նաեւ ստոմատոլոգիայի, հայագիտական եւ ուսումնաարտադրական կենտրոններ, մարզադահլիճ եւ հրապարակ: ԱրՊՀ-ն ունի հարուստ գրադարան՝ շուրջ 90 հազար գրքային ֆոնդով: Ամբիոններին կից գործում են մագիստրատուրայի եւ ասպիրանտուրայի բաժիններ, որտեղ սովորում են շուրջ 200 հոգի: ԱրՊՀ-ն սերտ կապերի մեջ է ՀՀ ԳԱԱ-ի, ինչպես նաեւ Հայաստանի բոլոր պետական բուհերի հետ: Համալսարանի ուսանողությունը ակտիվ մասնակցություն ունի ինչպես հանրապետության, այնպես էլ համահայկական գիտական, մշակութային եւ սպորտային միջոցառումներին: Արցախյան ազգային-ազատագրական պայքարի տարիներին համալսարանը պատվով է կատարել ոչ միայն գաղափարական կենտրոնի իր առաքելությունը, այլեւ կրթօջախի 400 ուսանողներ մասնակցել են գոյամարտին. նրանցից 75 հոգի հայրենիքի ազատության եւ անկախության մեծ գործին նվիրաբերեցին ամենաթանկը՝ իրենց կյանքը: 2006-2007 ուստարում համալսարանի կոլեկտիվը շարունակում է մտահոգվել իր աշխատանքի հետագա բարելավմամբ: Սկսված է համալսարանի վարչական շենքի եւ մարզական դալիճի շինարարությունը, որը շահագործման կհանձնվի մոտ ապագայում: Շուտով շահագործման կհանձնվի նաեւ համալսարանի սեփական աստղադիտարանը: Միաժամանակ նշենք որ մեր աստղադիտարանը թվով երկրորդն է համահայկական բուհական կրթական օջախների մեջ: Համալսարանում լուրջ աշխատանքներ են տարվում հայագիտության (արցախագիտության) զարգացման ուղղությամբ: Դասախոսները եւ ուսանողները մասնակցում են հանրապետության տարածքում ՀՀ ԳԱԱ հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի կողմից կազմակերպվող հնագիտական պեղումներին՝ Տիգրանակերտում, Շուշիում եւ այլուր, որտեղ աշխատանքները շարունակվում են: Լուրջ խնդիրներ են դրված համալսարանի վարժարանի եւ գիտաարտադրական կենտրոնի զարգացման առումով: ԱրՊՀ-ն այսօրվա դրությամբ ունի համապատասխան հնարավորություններ ԼՂՀ սոցիալ-տնտեսական եւ կրթական ոլորտների հետագա զարգացման համար:
- ԱԱ
Վերջին լուրերը, Օգոստոս 29, 2006 ©
ՀԱՆՈՒՆ ԱՐՑԱԽԻ, ՀԱՆՈՒՆ ՀԱՅՈՒԹՅԱՆ
ՍՎԵՏԼԱՆԱ ԽԱՉԱՏՐՅԱՆԼՂՀ ԿՄՍ աշխատողների առաջին համագումարում տագնապ հայտարարվեց մեր որոշ գյուղերի, դատարկվող դասարանների մասին: Իրոք, ցավալի է, որ արյամբ ազատագրված մեր գյուղերի մի մասը դատարկվում է, դասարանները` միացվում, ...
ՊԱՏՐԱՍՏ ԵՆՔ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑԵԼՈՒ
ԱԱԱսկերանի շրջանի Լեռնավան գյուղը Ստեփանակերտից գտնվում է ընդամենը 3 կիլոմետր հեռավորության վրա։ Գյուղական դպրոցի համար երկնային պարգեւ չէ քաղաքի հարեւանությամբ լինելը։ Քաղաքի խոշոր միջնակարգերը եւ հատկապես ...
ԿՐԹԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ԱՄԲՈՂՋԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ` ՏԱՐԵՐԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐԻՑ ԴՈՒՐՍ
ԱԱԽորհրդային ժամանակների կրթության համակարգի փլուզումից հետո արմատական փոփոխություններ կատարվեցին միջին մասնագիտական եւ բուհական կրթության համակարգում: Բուհական համակարգի բարեփոխումների առանցքը կազմեց ...
ԱՐՑԱԽԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ
ԱԱԱրցախի պետական համալսարանը բացվել է 1969թ՝. որպես Բաքվի մանկավարժական ինստիտուտի մասնաճյուղ: 1973թ. այն անվանվեց Ստեփանակերտի մանկավարաժական ինստիտուտ, որտեղ դասավանդումը ընթանում էր 3 լեզվով՝ հայերեն, ...
ԵՐԿՈՒ ԳՅՈՒՏԱՐԱՐ` ՄԻ ԳՅՈՒՂԻՑ
ԱԱԱմեն տարի ապրիլին` Տիեզերագնացության օրը, հիշում եմ մանկության տարիներից մի դեպք եւ թերթերում ու ամսագրերում իզուր փնտրում մի մարդու անուն, ում հետ կապված են իմ հիշողությունները: 60-ական թվականներն ...
ԿՐԹԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԸ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
ԱԱԱԱ. - Պարոն Աթայան, որո՞նք են կրթական համակարգի զարգացման գլխավոր ուղղությունները: ԿԱՄՈ ԱԹԱՅԱՆ. - Արդեն հստակ ուրվագծված են ԼՂՀ կրթագիտական համակարգի ռազմավարությունը եւ դրանից բխող մարտավարությունը: ...
ԿՐԹՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԸ ՇՐՋԱՆՆԵՐՈՒՄ
ԱԱՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ. Ըստ Ստեփանակերտի քաղաքապետարանի ԿՄՍԶ բաժնի վարիչ Կառլեն Մարգարյանի հաշվետվության, բաժնի ենթակայության տակ գործում են 12 հանրակրթական միջնակարգ դպրոց, 1 նախադպրոցական հիմնարկ` 5 խմբով եւ 100 ...
ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՈՒՂԻՆ՝ ԱՆԿԱՍԵԼԻ ՈՒ ԱՆՀԱՏՆՈՒՄ
ԱԱԼեռնային Ղարաբաղի Հանրապետությունը 15 տարեկան է։ Եթե այս տարենշումը մի պատանյակի ծննդյան օրվա առթիվ ասվեր, կբացականչեինք՝ սքանչելի տարիք է։ Իսկ երկրի պարագայում համահունչը թերեւս իմաստալիցն է։ Այո, իրոք՝ ...
ԼՂՀ ԿՐԹԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ
ԱԱԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ. ԼՂՀ կրթության համակարգը ներառում է կրթության բոլոր մակարդակները`նախադպրոցականից մինչեւ հետբուհական եւ գործառում է գլխավորապես բյուջետային նպատակային ֆինանսավորման շնորհիվ: Հանրապետությունում ...
ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ
ՍՐԲՈՒՀԻ ՎԱՆՅԱՆԼՂՀ կառավարության հերթական՝ օգոստոսի 28-ի խորհրդակցությունը նվիրված էր առաջիկա նիստի օրակարգի հարցերի քննարկմանը։ Այն վարում էր ԼՂՀ վարչապետ Անուշավան Դանիելյանը։ Կառավարության անդամները քննության առան ...
«ԱԶԱՏ ԱՐՑԱԽ» ԹԵՐԹԻ ԿԱՅՔԷՋԻ ՀՅՈՒՐՆ Է ԼՂՀ ՆԱԽԱԳԱՀ ԱՐԿԱԴԻ ՂՈՒԿԱՍՅԱՆԸ
ԱԱԼՂՀ հռչակման 15-րդ տարեդարձի կապակցությամբ ս. թ. օգոստոսի 31-ին «Ազատ Արցախ» թերթի էլեկտրոնային կայքէջին կհյուրընկալվի հանրապետության նախագահ Արկադի Ղուկասյանը։ Օգտվեք բացառիկ այս հնարավորությունից եւ ...
Առավել ընթերցված հոդվածները (վերջին 7 օրվա) ©
ԱՐՑԱԽԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ
ԱԱԿՐԹԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԸ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
ԱԱԿՐԹՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԸ ՇՐՋԱՆՆԵՐՈՒՄ
ԱԱԼՂՀ ԱԶԳԱՅԻՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ. ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ
ԱԱԼՂՀ ԿՐԹԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ
ԱԱԵՐԿՈՒ ԳՅՈՒՏԱՐԱՐ` ՄԻ ԳՅՈՒՂԻՑ
ԱԱՀԱԹԵՐՔԸ՝ ՇՐՋԱՆԻ ՄԱՅՐ ԶԱՐԿԵՐԱԿ
ՆՎԱՐԴ ՕՀԱՆՋԱՆՅԱՆԿՐԹԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ԱՄԲՈՂՋԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ` ՏԱՐԵՐԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐԻՑ ԴՈՒՐՍ
ԱԱ«ԱԶԱՏ ԱՐՑԱԽ» ԹԵՐԹԻ ԿԱՅՔԷՋԻ ՀՅՈՒՐՆ Է ԼՂՀ ՆԱԽԱԳԱՀ ԱՐԿԱԴԻ ՂՈՒԿԱՍՅԱՆԸ
ԱԱԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ
ՍՐԲՈՒՀԻ ՎԱՆՅԱՆ
© ՀԱՀ
Այսօրը Հայաստանի պատմությունում- 1865 Կ. Պոլսում վախճանվեց Կարապետ Շահնազարյանը: (Ծնվ. 1814թ.-ին):
- 1997 Մոսկվայում Ռուսաստանի և Հայաստանի նախագահներ Բ.Ելցինի և Լ.Տեր-Պետրոսյանի կողմից ստորագրվեց «ՌԴ-ի և ՀՀ-ի միջև բարեկամության, համագործակցության և փոխադարձ օգնության մասին» պայմանագիր:
Ֆորումի ակտիվ քննարկումները
- Անկախության 20-ամյակ
- Դավադրություն Հայաստանի Դեմ
- Մեր սիրելի երգերը
- Հանապազօրյա Նավթը և Հայաստանի Աշխարհաքաղաքական Դիրքը
- Armenians and 2011 OSCAR
- Turks and Germans: Partners in Crime and Allies in Court
- Վերջ ապագիտական դեզինֆորմացիային
- Իսկ ե՞րբ մենք պիտի ունենանք մե՛ր Վրեժի Կտակարանը
- 2011 թվականը
- L’ARMENIE OCCIDENTALE ET LE DROIT INTERNATIONAL, AUJOURD’HUI !
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում